32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը
Իրավունք
Հոկտեմբերի 5-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակչից, որ անհայտ անձը կրակել է իր շանը։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շանը օդաճնշիչ հրացանով կրակել է 32-ամյա համագյուղացին։ Երիտասարդը ներկայացվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և ներկայացրել հրացանը։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը