Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան
Քաղաքական
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ՌԴ-ում թոքային ժանտախտի դեպքին, հոսպիտալացումներին ու հիվանդության՝ ՀՀ-ում հնարավոր տարածմանը։
Նա նշել է, որ սահմանին իրականացվում է ստուգում, ջերմաչափում. «Ողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման»։ Նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ. «Ուղիղ պետք է աշխատենք ու աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը և ամբողջովին պատրաստ լինելու, եթե այս բոլոր տեղեկատվությունը, կասկածները և ընթացքը շարունակվի, և մեր մտահոգությունները տեղին լինեն»։
Ավանեսյանը նաև ասել է, որ այդ հիվանդության հետ կապված, եթե ժամանակին բուժում չիրականացվի, մահացության ռիսկը բարձր է։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը