Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան
Քաղաքական
Քաղաքական գործիչ, վերլուծաբան Արման Աբովյանը գրել է.
Այսօր լուր տարածվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական բռնաճնշումների հերթական փուլի մասին։
Կալանք է դրվել նրա անձնական շարժական և անշարժ գույքի վրա։
Սա սպասելի էր, քանի որ այս իշխանությունների՝ հայերի նկատմամբ ատելությունը, կարծես, որևէ սահման չի ճանաչում՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ էթիկական։
Բայց այստեղ կարևոր է ասել հետևյալը։
Համեմատե՛ք և հետևություններ արե՛ք։
Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները։
Ծառուկյանն ի պատասխան ասում է, որ Հայաստանի շուրջ արտաքին սպառնալիքներ են գեներացվում և կոչ է անում մարդկանց համախմբման ու հասարակական համաձայնության։
Ծառուկյանի դեմ կեղծ գործ են հարուցում, որի շրջանակում նրան նետում են բանտ։
Ի պատասխան՝ Ծառուկյանն ասում է, որ Տիգրանաշենի խնդիրը չի կարելի դիտարկել ամբողջ Հայաստանից կտրված, քանի որ սպառնալիքը կախված է բոլորիս գլխին։
Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է տոտալ ճնշում։
Ի պատասխան՝ Ծառուկյանը կոչ է անում ազգային համերաշխություն և ներհայկական ատելության դադարեցման։
Եվ եթե այս ամենից հետո դուք համապատասխան հետևություններ չեք անում, թե ով ` ով է , ապա, երևի, կամ խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը