Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին
Քաղաքական
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեի քննարկումների շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDCs) և հատուկ իրավիճակներում գտնվող այլ երկրների առաջնահերթությունների առաջմղմանը։ Պատվիրակությունը ընդգծել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացման, միջազգային աջակցության և ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդման, ինչպես նաև կայուն և դիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումների մոբիլիզացման կարևորությունը։
Հաղորդագրությունում նշվում է՝ որպես զարգացման ֆինանսավորման հարցերով LLDC խմբի համակարգող՝ Հայաստանը աջակցություն է հայտնել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքային ներդրումների և ֆինանսավորման հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորության ուսումնասիրմանը։
ՀՀ պատվիրակությունը նաև վերահաստատել է իր աջակցությունը Փոքր կղզի զարգացող պետություններին (SIDS)։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին՝ շեշտվել է, որ ջանքեր են գործադրվելու՝ ապահովելու հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը համաժողովի քննարկումներում։ Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը ֆինանսավորելու առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին՝ նպաստելով նրանց ձայնի լսելիության ապահովմանը և կենսաբազմազանության ոլորտում գլոբալ գործողությունների առաջմղմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը