Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին
Իրավունք
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է փետրվարին Երևանում տեղի ունեցած արյունալի միջադեպի մասնակիցներից մեկը, որին կարտահանձնեն Հայաստանին։
ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ 37-ամյա Մ․ Մ․-ն, որը թաքնվում էր Վրաստանում, հայտնաբերվել է երկու երկրների ՆԳՆ-ների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
Տղամարդը հետախուզվում էր սպանության, խուլիգանության, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու ու կրելու մեղադրանքներով։
Դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Հրաձգությամբ ուղեկցված միջադեպի հետևանքով յոթ մարդ էր վիրավորվել, որոնցից մեկը հետագայում մահացել էր բժշկական կենտրոնում։
Վրաստանում ձերբակալված անձը ենթակա է արտահանձնման Հայաստանին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը