Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ
Իրավունք
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի նիստում 3 դատախազի գործողություններում հաստատել է կարգապահական խախտումների փաստը։
Վարույթների շրջանակում արձանագրվել է, որ դատախազներից երկուսը առանց հարգելի պատճառի բացակայել են՝ մեկը աշխատանքի վայրից, մյուսը՝ դատական նիստից։ Երրորդ դատախազը, ստանալով և ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, չի արձանագրել, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին և հաստատել է այն։ Արդյունքում անձի նկատմամբ նշանակվել է սխալ պատժատեսակ։
Գլխավոր դատախազի հոկտեմբերի 7-ի որոշումներով՝ երեք դատախազների նկատմամբ կիրառվել են տարբեր կարգապահական տույժեր՝ «նկատողություն», «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» և կրկին «նկատողություն»։
Դատական սխալը շտկելու նպատակով գլխավոր դատախազի տեղակալը հոկտեմբերի 7-ին ներկայացրել է բացառիկ վերանայման վերաքննիչ բողոք։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը