Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
Քաղաքական
Factor.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել խոշոր գործարար, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը։
Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ և գույքի վրա կալանք է դրվել։
Factor.am-ը Սուքիասյաններին պատկանող «Սիլ կոնցեռնի» մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից մեկնաբանություն խնդրեց թեմայի առնչությամբ։ «Մենք քիչ առաջ տեղեկացանք այդ հաղորդագրության մասին։ Մեզ համար անհասկանալի է այս գործընթացը, քանի որ մասնավորեցման ողջ գործընթացը կատարվել է օրենքի շրջանակներում եւ պայմանագրի բոլոր պայմանները պահպանված են։ Ավելի ուշ՝ երբ մեր իրավաբանները կստանան եւ կծանոթանան նշված հայցադիմումին, ավելի մանրակրկիտ մեկնաբանություն կներկայացնենք»,-փոխանցեց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը