Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ
Իրավունք
Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։
Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, իրականացրել ստուգողական գործողություններ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ։
Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ,զենք-զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, կաթուցիչ։ Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը