Մարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարան
Իրավունք
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան։ Դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատել և գործը դատարան է ուղարկել հոկտեմբերի 7-ին։
Ըստ մեղադրանքի՝ Գ.Գ.-ն, 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման ընթացքում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելով, միջոցներ չի ձեռնարկել ստորաբաժանումներն անվտանգ և կիրառման համար պիտանի սպառազինությամբ ապահովելու ուղղությամբ։
Մեղադրանքի համաձայն՝ ցուցարարների ուղղությամբ արձակվել են ժամկետանց և կիրառման համար ոչ պիտանի «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է, երկու անձ ծանր, իսկ մեկը՝ միջին ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։
Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2026 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը