Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում
Իրավունք
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ իր անունից տարածվող բոտի գովազդը որևէ կապ չունի ոստիկանության հետ։
Ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային խախտումների վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումներ ստանալու, ինչպես նաև վարորդներին անհրաժեշտ ծառայություններից օգտվելու համար պետք է օգտագործել Ճանապարհային ոստիկանության պաշտոնական ռեսուրսը՝ roadpolice.am։
Միաժամանակ նշվում է, որ Telegram-ում ցուցադրվող գովազդը չի տեղադրվում և չի վերահսկվում տվյալ ալիքների կողմից։ Գովազդը կարող է տարբեր լինել՝ կախված օգտատիրոջ գտնվելու վայրից և այլ գործոններից, ինչպես YouTube-ի դեպքում։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է զգոն լինել և չօգտվել անհայտ կամ չպաշտոնական բոտերից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը