Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Իրավունք
Վարդաձորի դպրոցներից մեկում աշակերտուհուն հարվածելու դեպքով անցնող ուսուցչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և, ձեռքով հարվածելով անչափահասին, քաշելով տարել է դասասենյակ։
Համացանցում դեպքի վերաբերյալ տարածված տեսանյութը մեծ աղմուկ էր առաջացրել, ինչից հետո ՔԿ-ն հայտնեց քրեական վարույթ նախաձեռնելու մասին (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդված), որի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաև դպրոցի տնօրեն Գևորգ Ներսեսյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշել է, որ դասվարին գրավոր նկատողություն է տվել։ ԿԳՄՍ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու համար։
ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում ուսուցչուհուն մեղադրանք է ներկայացվել, նրան ձերբակալելու որոշում էր կայացվել։ ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը