Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն Քննչական կոմիտեն դեռ չի հստակեցնում՝ ինչ իրավական հիմքով է իրականացվում քննությունը՝ սպանության, թե ինքնասպանության վարկածով։
«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- 24News-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է դեպքի մասին։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նախաքննությունը շարունակվում է։ Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Վարդենիսի զորամասում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը