Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան 

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Քաղաքական

Հռոմի պատմական Circo Massimo վայրում հոկտեմբերի 8-12-ը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել աշխարհի տարբեր անկյունների ագրոպարենային համակարգերի բազմազանությունն ու յուրահատկությունը՝ ներկայացնելով արտադրանք, պատմություններ, նորարարություններ և ավանդույթներ։ Այդ նույն ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներից ժամանած խոհարարներն անցկացնում են խոհարարական ցուցադրություններ՝ նվիրված բաղադրիչներին, համերին և խոհարարական ավանդույթներին։

Ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 12-16-ը Հռոմում կայանալիք Պարենի համաշխարհային ֆորումի և Պարենի համաշխարհային օրվանն ընդառաջ:

ՀՀ դեսպանատնից տեղեկացրին, որ ՄԱԿ-ի ՊԳԿ-ում Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ և ջանքերով ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պավիլիոնի շրջանակում: Հայկական տաղավարը այցելուներին հրավիրում է բացահայտելու երկրի հարուստ գյուղատնտեսական ներուժը, հազարամյակների պատմությունը, մշակույթն ու ազգային ավանդույթները։

Իտալիայում ՀՀ դեսպան, ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ Հայաստանի տաղավար են այցելել ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դունյուն, գլխավոր տնօրենի տեղակալ Բեթ Բեչդոլը, ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, ՊԳԿ գլխավոր տնօրենի օգնական Վիորել Գուտուն, այլ տարածաշրջանային ներկայացուցիչներ և ՊԳԿ ղեկավար անձնակազմ:

Հայկական համն ու ինքնությունը՝ միջազգային հարթակում

Հայկական տաղավարում ներկայացված են Հայաստանի գյուղատնտեսական և սննդային արտադրանքը, հայկական գինիներն ու կոնյակը, ազգային զարդանախշերով ձևավորված սպասք, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմական և մշակութային ժառանգությունն ու ինքնությունը ներկայացնող նյութեր։

Յուրաքանչյուր ցուցանմուշ պատմում է Հայաստանի մասին՝ հոգևոր ժառանգության, տառարվեստից ու ավանդույթներից մինչև ժամանակակից արտադրանք։

Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բարձր գնահատանքի արժանացել բազմաթիվ այցելուների կողմից, իսկ աշխարհահռչակ կոնյակի և այլ նմուշների համտեսը ջերմ արձագանք է գտել՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստանի ինքնատիպությունն ու միջազգային հանրությանը ներկայանալու ներուժը։

Առանձնահատուկ հետաքրքրություն է վայելում նաև լավաշը՝ հայկական խոհարարական ավանդույթի խորհրդանիշը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

«Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կարևոր հնարավորություն է՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ձեռքբերումները, գյուղատնտեսական ներուժն ու միջազգային շուկայում մրցունակության հեռանկարները։ Այն նաև հարթակ է հայկական արտադրանքը հանրահռչակելու, Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության և ազգային ինքնության մասին պատմելու, մշակութային կապերն ամրապնդելու և նոր համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար»,– հայտնեցին դեսպանությունից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան
Ամենադիտված