Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին 

Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» (ՀԱԿԵ) նախագծի շնորհանդեսին։

Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով ներկաներին նաև Երևանի 2808-րդ տարեդարձի առիթով. «Իհարկե, այդ առիթը նշանավորվում է այս նախագծի գործնական մեկնարկով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքի: Մենք այսօր փաստացի Երևանի պատմության ամենաբարձր շենքի մասին ենք խոսում և նրա ստեղծման մեկնարկն ենք տալիս: Այս առումով սա Երևանի, նույնիսկ 2808-ամյա պատմության մեջ, շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է»:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ճարտարապետական այս նախագծի իրականացման արդյունքում նախատեսվող շենքը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը: «Նման շենքերը, կառույցները, նախագծերը չեն իրականացվում 1-5 տասնամյակի համար: Սրանք նախագծեր են, որոնք ի սկզբանե ենթադրում են ունենալ 100-ամյակների պատմություն։ Սա շատ կարևոր սիմվոլ է և այն առումով, որ մենք պետք է, նաև պատմության առանձնահատկությունները հաշվի առնելով, մեր առաջ մեծ ու երկար տեսադաշտեր բացենք», - ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական և պետական գաղափարախոսությունը և գաղափարաբանությունը նրա մեջ է, որ պլանավորումը պետք է ունենա հարյուրամյա հեռանկար, և այս բանաձևի վրա է հիմնված Հայաստանի հարատև պետության գաղափարը և գաղափարախոսությունը։

Երկրի ղեկավարի կարծիքով՝ հարյուրամյա հեռանկար ունեցող ներդրումային նման նախագծերը հենց դրա մասին են: «Մենք արդեն այդպիսի նախագծեր ունենք: Ես առիթ ունեցել եմ ասելու, երբ մենք TRIPP նախագիծն էինք պայմանավորվում կամ նրա շրջանակն էինք գծագրում, շատ քննարկումներ կար նրա մասին, թե 50 տարով, հետո ևս 50 տարով, ինչ-որ մեկը ինչ-որ փայաբաժին կունենա Հայաստանի Հանրապետությունում: Ես մեր գործընկերներին և հանրության ուշադրությունը հրավիրեցի հետևյալ փաստի վրա, որ մենք այլ տեսակետից պետք է նայենք՝ փաստորեն աշխարհի թիվ մեկ գերտերությունը Հայաստանի Հանրապետության հետ 90 և ավելի տարիների պայմանավորվածություն է ձեռք բերում: Հազարամյա պատմության ընթացքում երբեք մեր առջև 90 տարվա հեռանկար չենք ունեցել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է նաև՝ Համաշխարհային առևտրի կենտրոնը համաշխարհային բրենդ է, որն այսպիսով ներկայանում է Հայաստանում:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Երևանի 2808-րդ տարեդարձի, ինչպես նաև նախագծի մեկնարկի առիթով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինձ համար սա պատմություն է այն մասին, որ Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլ առջևում ունի 2808 տարի, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս»:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԱԿԵ-ի՝ որպես միջազգային նշանակության բազմաֆունկցիոնալ նախագծի, տեսլականն ու զարգացման հայեցակարգը։ Աշխարհահռչակ «Ֆոսթր + Փարթներս» ճարտարապետական ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր հեղինակած շինության նախագծման վերաբերյալ մանրամասներ։ Սարյան 22 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրը մեկտեղելու է առևտրային և գրասենյակային տարածքներ, հյուրանոց, կանաչապատ այգիներ, ժամանցի վայրեր, բրենդային խանութներ, ինչպես նաև ցուցահանդեսների և միջոցառումների անցկացման համար նախատեսված ժամանակակից ենթակառուցվածքներ։ Ընդգծվել է, որ մեկնարկել և հաջողությամբ ընթանում են Սարյան 22 հասցեում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։

Միջոցառման շրջանակում ստորագրվել է կառավարման պայմանագիր «Հայաթ Հոթելս Քորփորեյշն»-ի հետ։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Միացյալ Թագավորության արտահանման ֆինանսավորման պետական գործակալության (UK Export Finance) հետ՝ ՀԱԿԵ-ի նախագծի մասնակի ֆինանսավորման նպատակով։

ՀՀ Կառավարության 2023 թ. որոշմամբ հավանության է արժանացել Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC)) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը։ WTC Երևանի բաժնետերեր են Հայաստանի Հանրապետությունը (19%), «Ռենշին» ՍՊԸ-ն (56%) և «Հայփոստ» ՓԲԸ-ն (25%): Այն պետություն-մասնավոր համագործակցության խոշորագույն նախագիծ է Հայաստանում. ընդհանուր ներդրումը 470 միլիոն դոլար է։ ՀԱԿԵ-ը կապուղի է հայաստանյան բիզնեսի և միջազգային ընկերությունների միջև։ Այն նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանային բիզնես հանգույց և նպաստել միջազգային առևտրային կապերի զարգացմանը՝ «Համաշխարհային առևտրի կենտրոններ» ասոցիացիայի ցանցի միջոցով։
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն
Ամենադիտված