ԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը
Քաղաքական
ԱԺ-ի հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկվեցին երկու համաձայնագրերի վավերացման նախագծեր։
Առաջինը վերաբերում էր կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում միջազգային համաժողովների անցկացմանը։
Այն ընդունվեց 68 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։Երկրորդ համաձայնագիրը վերաբերում էր ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրին։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 284,4 միլիոն դոլար է, որից 240 միլիոնը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկն է, իսկ 24,4 միլիոնը՝ դրամաշնորհը։
Նազելի Բաղդասարյանը քննադատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ հայտարարելով, որ համաձայնագրին կողմ չքվեարկելով՝ նրանք դեմ են արտահայտվել տեղահանվածների՝ Հայաստանում սեփական տուն ունենալուն։
Արամ Վարդևանյանն էլ պարզաբանեց, որ ձեռնպահ քվեարկությունը պայմանավորված էր ֆինանսական հիմնավորումների և հաշվետվողականության վերաբերյալ մտահոգություններով՝ ընդգծելով, որ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը