«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք Գլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ Եվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետ Ալժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել է ԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը Սև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյա Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը Հնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլել ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել 

Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին

Քաղաքական

Radio France Internationale-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ դատական գործընթացներում հայտնվելու հարցին։

Խոսելով Սամվել Կարապետյանի մասին՝ Փաշինյանը նշել է, որ նրա նկատմամբ քրեական գործ կա նաև Ֆրանսիայում՝ հարց բարձրացնելով, թե արդյոք դա նշանակում է, որ Ֆրանսիայի կառավարությունը քաղաքական հետապնդում է իրականացնում նրա նկատմամբ։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին՝ վարչապետը հիշեցրել է, որ այն քննվում է վաղուց, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շրջանակում։ Փաշինյանի խոսքով՝ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում է ստացվել «Մարտի 1»-ի գործով, որտեղ, նրա մեկնաբանությամբ, սպանությունների պատասխանատվությունը վերագրվում է այդ ժամանակաշրջանում գործող պետական մարմիններին։

Փաշինյանը նաև հարց է բարձրացրել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը, որը տասը տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը, կարողացել կուտակել, իր գնահատմամբ, մի քանի հարյուր միլիոն դոլարի կարողություն։

«Արդեն ավելի քան 8 տարի ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ինչո՞ւ ես միլիոնատեր չեմ։ Որևէ մեկը կարո՞ղ է էդ հարցին պատասխանել։ Եվ ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը միլիոնատեր»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի անունին՝ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականի հեղափոխության պատճառներից մեկը քաղաքացիների համոզմունքն էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանը թալանվել է՝ այդ գործընթացում նաև այլ անձանց մասնակցությամբ։

Վարչապետի խոսքով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, իր պնդմամբ, ապօրինի ձեռք բերված միջոցները պետք է վերադարձվեն պետությանը։ Նա ընդգծել է, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգն արդեն գործում է, և այդ մեխանիզմով պետությանն ու համայնքներին վերադարձվում են նախկինում ապօրինի օտարված գույքեր։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ անձանց նկատմամբ դատական գործընթացները քաղաքական որոշումների արդյունք են՝ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ են նաև քաղաքական պայմաններ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը տեղի է ունեցել եվրոպացի գործընկերների հետ համագործակցության արդյունքում, և այժմ այդ կառույցը պետք է ապահովի կոնկրետ արդյունքներ։

Փաշինյանը նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացը դատարան է ուղարկվել դեռևս տարիներ առաջ, սակայն Հայաստանում դատական գործերի ձգձգման խնդիր կա։ Նրա պնդմամբ՝ որոշ անձինք կարողանում են օգտագործել նախկին կապերը՝ դատական համակարգում իրենց համար նպաստավոր իրավիճակներ ստեղծելու նպատակով։

Վարչապետը հավելել է, որ դատավորների սահմանադրական պաշտպանությունը և նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ որոշ դատավորների ընտանեկան կապերը, իր գնահատմամբ, նույնպես ազդում են համակարգի աշխատանքի վրա։ Նա այս համատեքստում կրկին կարևորել է Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Ամենադիտված