ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»
Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և նրա կալանավորմանը։
Կուսակցությունից պնդում են, որ առաջիկայում սկսվելու է Ծառուկյանի գործի դատաքննությունը, իսկ նրա կալանավորման հիմքում օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքներն են։ ԲՀԿ-ն գործը որակում է «կեղծ և շինծու» և հայտարարում, որ Ծառուկյանն այս գործում իրականում տուժողի կարգավիճակում է։
Հայտարարության մեջ կուսակցությունը պնդում է նաև, որ Ծառուկյանի և նրա մերձավորների հասցեին հնչած սպառնալիքներից հետո նրան ներկայացվել են մեղադրանքներ, իսկ իրեն պատկանող մի շարք ձեռնարկությունների բնականոն աշխատանքը դադարեցվել է, ինչի հետևանքով, ըստ ԲՀԿ-ի, հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի։
ԲՀԿ-ն հայտարարում է, որ Ծառուկյանի կալանավորման շարունակման համար «որևէ իրավական հիմնավորում կամ տրամաբանական պատճառ» չկա և կոչ է անում դատարանին չշարունակել, իրենց ձևակերպմամբ, «իրավական նիհիլիզմի» տրամաբանությունը։
Կուսակցությունը նաև պնդում է, որ գործի հիմքում քաղաքական հետապնդում կա և հայտարարում է, որ շարունակելու է պայքարը Ծառուկյանի իրավունքների վերականգնման համար։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը