Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ
Քաղաքական
Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետի աշխատավարձի բարձրացման նախագիծը։ Նոր որոշմամբ քաղաքապետի աշխատավարձը 1 միլիոն 320 հազար դրամից կդառնա 2 միլիոն դրամ՝ ավելանալով 680 հազար դրամով։
Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել են հարցը քննարկել որպես զեկուցվող, սակայն քվեարկության արդյունքում որոշվել է նախագիծը թողնել չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագիծն ընդունվել է 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը