Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Իրավունք
Դատարանն այսօր բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը, հայտնում է «Ազատություն»-ը։
Ղուկասյանի փաստաբանները մինչդեռ միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ:
Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:
Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը