Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել
Իրավունք
Հոկտեմբերի 8-ի առավոտյան ոստիկանները Գեղարքունիքի մարզում գողության դեպք են բացահայտել։
Նախնական տվյալներով՝ Երևանի 43-ամյա և Մխչյանի 44-ամյա բնակիչները ընկերություններից մեկի հանքավայրի տարածքից կտրել ու հափշտակել են մալուխներ և անջատիչներ։
Ոստիկանները տղամարդկանց հետապնդել են Արտանիշի սարում, ապա ձերբակալել և տեղափոխել Ճամբարակի բաժին։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին։
Քրեական վարույթի շրջանակում 43-ամյա տղամարդու մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը