Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Իրավունք
Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատական ակտը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հուլիսի 22-ին փաստաբան Երեմ Սարգսյանին թույլ չէին տվել մասնակցել Գագիկ Ծառուկյանի գործով քննչական գործողություններին՝ հեռացնելով նրան վարույթից։ Փաստաբանին նաև փորձել էին հարցաքննել որպես վկա՝ փորձելով հասանելիություն ստանալ փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալներին։
Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն վարույթից հեռացրել են այն բանից հետո, երբ ինքը բացահայտել էր ապօրինությունները։
Դեպքն արժանացել է նաև միջազգային արձագանքի։ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE), ուսումնասիրելով փաստաբանի մասնագիտական իրավունքների խախտման դեպքը, ընդգծել է, որ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշումների։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը