Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ
Իրավունք
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։
Կարապետյանը ծնվել է 1985 թվականի հուլիսի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան։
2025-2026 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2023-2025 թվականներին, եղել է Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալը։
Տարբեր տարիներին Կարապետյանը ղեկավարել է նաև Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինները, ինչպես նաև պաշտոններ է զբաղեցրել Լոռու մարզի քննչական ստորաբաժանումներում։
2021 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը