«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ
Իրավունք
Երևան քաղաքի դատախազությունում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառվել՝ առանց հարգելի պատճառի դատական նիստերից բացակայելու համար։
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը հոկտեմբերի 12-ի նիստում հաստատված է համարել երկու դատախազի գործողություններում կարգապահական խախտումների առկայությունը։
Գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 13-ի որոշումներով՝ Երևան քաղաքի դատախազությունում պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»։
Վերջինիս նկատմամբ նախկինում նույնպես նկատողություն էր կիրառվել՝ դատական նիստից առանց հարգելի պատճառի բացակայելու համար։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը