Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը
Իրավունք
Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացրած հայցերի արդյունքում Սևանա լճի ափին գտնվող 41 հողատարածք վերադարձվել է պետության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանը։
Դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր պետական շահերի պաշտպանության շրջանակում դատարանների կողմից բավարարված հայցերի արդյունքում վերադարձված հողատարածքների ընդհանուր շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 613 միլիոն 739 հազար դրամ։
Վերադարձված տարածքներից մի մասը փոխանցվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանը, իսկ մյուսների նկատմամբ գրանցվել կամ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության կամ տիրապետման իրավունքը։
Դատախազության ներկայացրած տվյալներով՝ վերադարձված հողատարածքները գտնվում են Սևանա լճի ափին և ափամերձ տարածքներում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը