Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
Իրավունք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգման արդյունքում Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ Երևան-Երասխ մայրուղու 4/1 հասցեում գործող «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ։
Մասնավորապես՝ կառույցի պատերը հարթ չեն եղել, չեն պահպանվել նորոգ վիճակում և ունեցել են ճաքեր։ Առաստաղները նույնպես չեն եղել հարթ և նորոգ վիճակում, ինչը կարող էր մասնիկների թափվելու վտանգ առաջացնել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց