6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Սպորտ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նախատեսում է առաջիկա չորս տարվա ընթացքում 6,35 միլիարդ դոլար հատկացնել համաշխարհային ֆուտբոլի զարգացմանը։ Associated Press-ի (AP) փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակում կազմակերպության անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլար։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն սեպտեմբերի 28-ին առաջարկը ներկայացրել է վեց մայրցամաքային ֆուտբոլային կոնֆեդերացիաների ղեկավարներին։ Ծրագրի վերջնական տարբերակը նախատեսվում է պատրաստել դեկտեմբերին, իսկ հաստատման համար ներկայացնել ՖԻՖԱ-ի մարտյան համաժողովին։
AP-ի աղբյուրների համաձայն՝ ՖԻՖԱ-ն ծրագրում է ավելի քան 3,5 միլիարդ դոլար հատկացնել իր պահուստներից, որոնք համալրվել են 48 հավաքականների մասնակցությամբ վերջին աշխարհի առաջնության ֆինանսական հաջողության շնորհիվ։ Կազմակերպությունն ակնկալում է, որ 2022-2026 թվականների ընթացքում իր եկամուտները կկազմեն շուրջ 15 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ, Ինֆանտինոն քննադատության կենտրոնում է․ օգոստոսին ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր Շվեյցարիայում նրա դեմ հնարավոր ֆինանսական չարաշահումների վերաբերյալ քրեական գործ նախաձեռնելու նախապատրաստության մասին։ Ինֆանտինոն, որը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից, մտադիր է հաջորդ տարի վերընտրվել։ Նախագահի թեկնածուները պետք է պաշտոնապես առաջադրվեն մինչև նոյեմբերի 18-ը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց