Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ
Քաղաքական
Առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ կառավարության որոշման ընդունումը՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այցելել եմ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղ և «Արմավիր» էլեկտրական ցանց։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին եմ ներկայացրել «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։
Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում Արմավիրի մարզում կատարվել են բաշխման ցանցի արդիականացման և հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, փոխարինվել են՝
841 երկաթբետոնե հենասյուներ,
39 ուժային տրանսֆորմատորներ,
101 կմ օդային գծեր,
2.7 կմ մալուխային գծեր,
ավելի քան 17.000 էլեկտրոնային հաշվիչներ։
Քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելը, դրանց օպերատիվ արձագանքելը և մատուցվող ծառայությունների որակը բարելավելը մեր առաջնահերթություններից են։
Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ հաջորդ հանգրվանը կլինի ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը, որը նախատեսվում է առաջիկա օրերին»։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց