Դավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Քաղաքական
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանին։
Նախարարը շնորհավորել է Թորոսյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքները կնպաստեն ոլորտի զարգացմանն ու առկա խնդիրների արդյունավետ լուծմանը։
Գևորգ Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին վստահության և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար՝ ընդգծելով, որ իր առաջնահերթություններն են լինելու քաղաքացիական ավիացիայի ոլորտի շարունակական զարգացումը և նոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքումը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց