Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ Փաստաբան
Իրավունք
Փաստաբան Ինեսսա Վարդանյանը ահազանգել է Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում 12-ամյա երեխայի նկատմամբ պարբերաբար բռնության և բուլինգի ենթարկվելու մասին։
Նրա փոխանցմամբ՝ երեխայի ծնողը հայտնել է, որ միջադեպերի հետևանքով երեխան ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ և գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք ու սալջարդ, ինչպես նաև մարմնի վրա ցուցափայտի հարվածների հետքեր։
Փաստաբանը դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանից պահանջել է պարզաբանել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել երեխայի անվտանգությունն ապահովելու և բռնությունը կանխելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյոք դեպքերի վերաբերյալ դիմել են իրավասու մարմիններին։
Վարդանյանը նաև նշել է, որ միջադեպերից մեկի մասնակիցը, ըստ ծնողի փոխանցած տեղեկության, ուսուցչուհիներից մեկի թոռն է։ Նրա խոսքով՝ երեխան մի քանի օր է հրաժարվում դպրոց գնալ, իսկ դպրոցից ընտանիքի հետ որևէ մեկը կապ չի հաստատել։
Փաստաբանը շեշտել է, որ երեխայի անվտանգության ապահովումը դպրոցի օրենսդրական պարտականությունն է և դրա հնարավոր թերացման հարցը պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան