Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում անդրադարձել է 2018 թվականից հետո իրականացվող ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին՝ նշելով, որ այս տարիների ընթացքում իշխանությունները բազմիցս օգտագործել են «կոպեկ առ կոպեկ», «լումա առ լումա» և նմանատիպ արտահայտություններ, որոնք ժամանակի ընթացքում նույնիսկ մեմերի են վերածվել։ Նրա խոսքով՝ գործընթացը հասել է իր ավարտական փուլին։
«Բանը հասել է այնտեղ, որ մենք արձանագրել ենք, որ տրված հնարավորություններն օգտագործելու համար բոլոր տրամաբանական և անտրամաբանական ժամկետները սպառված են։ Հետևաբար դուռը և պատուհանը փակվում են։
Հիմա նաև օրենսդրական փոփոխություններ կանենք, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման հնարավորության շրջանակում առկա՝ 25 տոկոս և 75 տոկոս հաշտեցման հնարավորության դուռն էլ փակենք։
Մենք կենտրոնացած ենք լինելու արդեն հատիկ առ հատիկի, լումա առ լումայի եզրափակիչ արարի իրականացման վրա, մանավանդ որ արդեն դե յուրե բոլոր մեխանիզմները ստեղծվել են, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է Փաշինյանը՝ խնդրելով իր հայտարարությունն ընկալել որպես քաղաքական հայտարարություն։
Վարչապետի խոսքով՝ քաղաքական իրողությունն այն է, որ ժողովրդից գողացվածը վերադարձվում է ժողովրդին։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան