Սիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
Իրավունք
Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 44-ամյա տղամարդու, որը կասկածվում է 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու, այդ թվում՝ սեռական բռնության մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր անչափահաս դստերը։
44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Սիսիանի ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան