Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը
Քաղաքական
Հայաստանի երկաթուղու կառավարման հարցում քննարկվում է ռուսական կոնցեսիայի ձևաչափը փոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հիմնական նպատակը երկաթուղին ավելի մրցունակ դարձնելն է։
«Մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ։ Մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ։ Եվ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը»,- ասել է Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ եթե ռուս գործընկերները պատրաստ են լուծումներ առաջարկել, ապա կարելի է համապատասխան աշխատանքային խումբ ձևավորել։
«Եկեք ձևավորենք խումբ, որ եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ինչպես է երկաթուղին դառնալու մրցունակ»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան