Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները
Քաղաքական
Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները, և հայկական կողմն այժմ փորձում է կազմակերպության հետ համագործակցության նոր ուղղություններ մշակել։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր անդրադարձել ենք Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին։ Իհարկե, խոսել ենք Հայաստանում հաստատված խաղաղության, Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվող համագործակցության մասին։ Նախարարին տեղեկացրել եմ վերջին զարգացումների վերաբերյալ։
Հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը՝ հասկանալիորեն փոխվում են ԵԱՀԿ-ի վերաբերյալ Հայաստանի նախկին ընկալումներն ու ակնկալիքները։ Այժմ մտածում ենք՝ ինչպես ձևավորել նոր նախաձեռնություններ և իրականացնել նոր ծրագրեր»,- ասել է Միրզոյանը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան