Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ամփոփել է Բաքու կատարած այցի արդյունքները։
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմիցս ողջունել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին, հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկաթուղային ենթակառուցվածքը Մոսկվային լավ ծանոթ է։ Միևնույն ժամանակ, Լավրովը հայտնել է, որ Մոսկվան TRIPP երթուղու իրականացմանը մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։
Անդրադառնալով «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափին՝ նախարարը նշել է, որ սպասում են՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն հաջորդ հանդիպման անցկացման վայրի շուրջ։ Լավրովի կարծիքով՝ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան