Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը
Իրավունք
Գագիկ Ծառուկյանի գործով դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել է փաստաբան Երեմ Սարգսյանին դատաքննությունից հեռացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։
Դատախազը միջնորդության հիմքում նշել է, որ Սարգսյանը կարող է հանդես գալ որպես վկա։ Սակայն դատավորը հայտարարել է, որ փաստաբանին վարույթից հեռացնելու հիմքեր չի տեսնում։
«Քննիչը որոշել էր, հարցը բողոքարկվել էր, դատարանը վերականգնել է։ Դա հասկացանք, բայց զուտ բովանդակային առումով՝ կա՞ արդյոք որևէ հանգամանք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ»,– նշել է դատավոր Մանվել Շահվերդյանը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան