Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում
Քաղաքական
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։
«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանի և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Իգնացիո Կասիսը ծանոթացել է Մատենադարանի թանգարանում ներկայացված հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին, կենսաքիմիական հետազոտությունների, ինչպես նաև արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։
Այցի ավարտին Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում։ «Այսօր մեծագույն հաճույքով և խորին երախտագիտությամբ եմ բացահայտում այս հավաքծուն, որին ողջ մարդկությունը մեծապես պարտական է»,– մասնավորապես գրել է բարձրաստիճան հյուրը»,-ասված է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան