«Ասել եմ՝ ձեր հայտարարությունները շատ զգայուն են ընդունվում» Սիմոնյանը՝ Ալիևի հետ զրույցի մասին
Քաղաքական
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանի պատվիրակության՝ COP17-ին չմասնակցելը չպետք է անդրադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում լարվածություն չկա, և նման լարվածություն չի էլ ակնկալվում. գրում է «Առավոտը»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հայերին «ֆաշիստ» և «ահաբեկիչ» անվանող հայտարարություններին՝ Սիմոնյանն ասել է, որ հայկական կողմի հռետորաբանության մեջ ևս հնչում են կոշտ արտահայտություններ, որոնք հաճախ անտեսվում են։
«Մեր ԱԺ ամբիոններից ոչ պակաս վատ արտահայտություններ ու բաներ ենք հնչեցնում, դա չենք նկատում, որովհետև 30 տարի ի վեր ամենասուր վիրավորանքը եղել է հարևան երկրի ազգության անվանումը»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ հռետորաբանության առումով դեռ աշխատելու բան կա, սակայն այն որոշակիորեն փոխվել է։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան