Իջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածք
Իրավունք
Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջուր գյուղի վարչական շենքում գտնվող 103.5 քմ և Մշակույթի տան տարածքում գտնվող 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերը։ Այս մասին հայտնում է Տավուշի մարզի դատախազությունը։
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ուսումնասիրություններ իրականացնելուց հետո դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նշված անշարժ գույքերի օտարման գործարքները և վերացնել դրանց հետևանքները։
Հայցի քննության ընթացքում կողմերը հաշտության համաձայնություններ են կնքել, որոնք դատարանը հաստատել է հոկտեմբերի 14-ի վճռով։
Համաձայնությունների համաձայն՝ Իջևան համայնքին կվերադարձվեն գյուղապետարանի շենքի տարածքում գտնվող 103.5 քմ և Մշակույթի տան տարածքում գտնվող 21.28 քմ անշարժ գույքերը՝ համապատասխան հողամասերի բաժնեմասերով։ Դրանց նկատմամբ կգրանցվի համայնքի սեփականության իրավունքը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան