Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմություն Պատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարար Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը ԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումը Խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետ 

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Քաղաքական

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում կանցկացվի eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը, որին մասնակցում է շուրջ 60 ներկայացուցիչ՝ աշխարհի ավելի քան 10 երկրներից։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս տարվա համաժողովի հիմնական թեման է «Ապագայի դպրոցը. ինչպե՞ս պատրաստել սովորողներին անորոշ ու արագ փոփոխվող աշխարհի համար»։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ընդգծել է eTwinning համայնքին հայաստանյան դպրոցների անդամակցության կարևորությունը՝ միջազգային համագործակցության, փորձի փոխանակման, ժամանակակից մանկավարժական մոտեցումների և կրթության արդիականության տեսանկյունից։

«Ես հավատացած եմ, որ eTwinning-ը միայն դպրոցների փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարթակ չէ։ Այն նախ և առաջ մարդկանց մասին է, աշխարհի տարբեր ծայրերում ապրող ուսուցիչների, որոնք հնարավորություն են ստանում հանդիպելու, գաղափարներ կիսելու, միմյանցից սովորելու և իրենց աշակերտների համար նոր հնարավորություններ ստեղծելու։ Մենք այսօր այստեղ ենք հավաքվել ոչ միայն մեր մասնագիտական կարողությունները կիսելու, այլև նոր մարդկանց հանդիպելու, նոր հնարավորություններ բացահայտելու և, հուսով եմ, նոր ընկերներ և համագործակցություններ ձեռք բերելու համար»,– ասել է Արտակ Պողոսյանը։

«Ապագային պատրաստ դպրոցներ» խորագիրը կրող համաժողովի մասնակիցները շուրջ 3 օր կքննարկեն կրթության ապագային, արհեստական բանականության կիրառմանը, քննադատական մտածողությանն և ուսուցիչների բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։

eTwinning Հայաստան ծրագրի համակարգող Տաթևիկ Յափուջյանը, անդրադառնալով համաժողովի նպատակներին, նշել է, որ դրանք չեն սահմանափակվում միայն գաղափարների փոխանակմամբ։ Եռօրյա քննարկումների հիմնական նպատակն այդ գաղափարների իրագործումն է․

«Ապագային պատրաստ դպրոցն այն չէ, որն օգտագործում է վաղվա տեխնոլոգիաներն ու գործիքները։ Դա այն դպրոց է, որն օգնում է յուրաքանչյուր սովորողի զարգացնել գիտելիքներ, հմտություններ, արժեքներ և ինքնավստահություն՝ վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար։ Դա այն դպրոց է, որտեղ սովորողներին խրախուսում են քննադատաբար մտածել, հարցեր տալ, ստեղծագործել, համագործակցել ուրիշների հետ և սովորել սեփական սխալներից»,– ասել է Տաթևիկ Յափուջյանը։

Համաժողովի առանցքային թեմաներից են արհեստական բանականությունն ու քննադատական մտածողությունը, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում ժամանակակից կրթության օրակարգում, քանի որ թվային գործիքների կիրառումը դպրոցում պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական հմտություններ, այլև տեղեկատվությունը վերլուծելու, փաստերը ստուգելու և ինքնուրույն եզրակացություններ անելու կարողություն։

Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան գործընկերներ որոնելու և նախագծեր մշակելու։ Այս ձևաչափը հնարավորություն կտա մասնակիցներին քննարկել համատեղ նախաձեռնությունների գաղափարներ և հիմքեր ստեղծել միջազգային կրթական նախագծերի համար, որոնց կմասնակցեն նաև նրանց աշակերտները։

Նշենք, որ 2013 թ․-ից ի վեր eTwinning համաեվրոպական ծրագրին միացել են ավելի քան 780 հայաստանյան դպրոց և շուրջ 1400 ուսուցիչ։ Ավելի քան 50 ուսուցիչ մասնակցել է միջազգային սեմինարների, տասնյակ ուսուցիչներ հեղինակել և մասնակցել են միջազգային նախագծերի, միջազգային մրցույթի հաղթողներ ճանաչվել։ Հայաստանում eTwinning ծրագիրը համակարգում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելուն
Ամենադիտված