Ֆրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներ
ԻրավունքՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման դասընթացներ։
Դասընթացի ընթացքում ֆրանսիացի մասնագետները ներկայացրել են զանգվածային միջոցառումների ժամանակ կիրառվող մարտավարական հնարքները, ամբոխի կառավարման, զանգվածային անկարգությունների կանխման ու կասեցման, ինչպես նաև իրավախախտների ձերբակալման և մեկուսացման մոտեցումները։
Վերապատրաստման ավարտին անցկացվել է ցուցադրական վարժանք, որի ընթացքում նախ մոդելավորվել է խաղաղ հավաք, ապա իրավիճակի աստիճանական սրում և ամբոխի վարքագծի անկառավարելի դառնալը։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները փուլային կերպով փոխել են գործողությունների մարտավարությունը։
Վարժանքի ընթացքում ցուցադրվել են հատուկ միջոցների և ջրանետ մեքենայի կիրառման, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ակտիվ մասնակիցների ձերբակալման և մեկուսացման գործողություններ։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, իսկ ֆրանսիացի փորձագետներին՝ շնորհակալագրեր։ Կողմերը վերահաստատել են մասնագիտական փորձի փոխանակումը շարունակելու պատրաստակամությունը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց