Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը
Սպորտ
Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Ռոման Բերեզովսկու անվան մրցանակի համար անցկացվող ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը։
Մրցաշարի հատուկ հյուրը Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովն է։ Նա հայ պատանի ֆուտբոլիստների համար վարպետության դաս է անցկացրել և առաջարկել է կազմակերպել համատեղ մրցաշար՝ Հայաստանի և Ռուսաստանի մրցումների հաղթողների մասնակցությամբ։
«Ֆուտբոլը ընկերություն է և միավորում։ Կարծում եմ՝ կարող է լավ նախագիծ ստացվել»,- նշել է Գլուշակովը։
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարը վերջին հինգ տարիներին ընդլայնվել է՝ ձեռք բերելով հանրապետական մասշտաբ։ Ընտրական փուլերին ամեն տարի մասնակցում է շուրջ 3000 երեխա և Հայաստանի տարբեր բնակավայրերից ավելի քան 110 դպրոցական թիմ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց