Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ
Սպորտ
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության հոկտեմբերի 17-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ Երևանի ժամանակով.
15:00 — Վալերիկ Մովսիսյանը կմրցի երիտասարդների 95 կգ քաշային կարգում։
17:00 — երիտասարդ կանանց 77 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։
19:00 — Մ23 տարիքային խմբի 85 կգ քաշային կարգում հանդես կգա Մարտին Պողոսյանը։
Առաջնության մրցելույթների ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել առցանց։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց