Մասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համար
Իրավունք
Քննչական կոմիտեն ավարտել է դատավարության մասնակցին բռնության սպառնալիքով ցուցմունք չտալուն կամ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ Մասիսի բնակիչ Ա․Հ․-ն, տեղեկանալով, որ Մասիսի նախկին քաղաքապետ Դ․Հ․-ի եղբոր և մյուսների վերաբերյալ գործով մեղադրյալ Հ․Խ․-ն նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել իր մտերիմ Գ․Հ․-ի վերաբերյալ, զանգահարել է նրան և սպառնացել բռնություն գործադրել, վնասել նրա կյանքին ու առողջությանը։
Ըստ նախաքննության տվյալների՝ Ա․Հ․-ն պահանջել է, որ Հ․Խ․-ն դատարանում հերքի նախաքննական ցուցմունքները և այնպիսի ցուցմունքներ տա, որոնց հիման վրա Գ․Հ․-ն կազատվի կալանքից։
Ա․Հ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց