Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Իրավունք
Սևանա լիճ ծանր տեխնիկայով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Սևան» ազգային պարկի տարածքում։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ տարածքում իրականացվել են շինության ապամոնտաժման և հարթեցման աշխատանքներ, որոնց հետևանքով դեգրադացվել է 580 քմ հատուկ պահպանվող տարածք, իսկ 33 քմ ջրային տարածք՝ աղտոտվել։
Հաշվարկների համաձայն՝ հողային ռեսուրսներին հասցված վնասը կազմում է 946 հազար 404 դրամ։
Արձանագրված փաստերի և առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց