Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին սպառնացել է հակահարվածով նոր հարձակման դեպքում
Իրան
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է անխուսափելի պատասխանի մասին, եթե նոր հարձակումներ իրականացվեն Իսլամական Հանրապետության վրա։
«Վերջին անգամ, երբ դուք ցանկանում էիք «գործն ավարտին հասցնել», Իրանը միայն ուժեղացավ։ Ուզում եք նորի՞ց փորձել ձեր բախտը, խնդրեմ։ Բայց զգույշ եղեք. մենք նույնպես անավարտ գործեր ունենք»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ին նոր հարձակումների է դրդում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ դատական հետապնդումից խուսափելու համար։
«Նեթանյահուն Ամերիկային ներքաշում է հերթական պատերազմի մեջ՝ բանտում չհայտնվելու համար, հաշվի չառնելով, թե դա ինչ հետևանքներ կունենա Իսրայելի, առավել ևս՝ ԱՄՆ նախագահի համար», - նշել է նա։
Արաղչիի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է «շուտով ավարտել Իրանի հետ գործը», եթե Թեհրանը չփոխի իր կուրսը, իսկ կիրակի հայտնել է, որ լիովին աջակցում է Նեթանյահուի վերընտրմանը վարչապետի պաշտոնում:


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան