Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան 

«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան

Բլոգոսֆերա

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում։ Գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրք-ադրբեջանական «լարվածության» մասին․

Անցնող տասնամյակների ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը լիարժեք կերպով յուրացրել է մի քանի կարևոր իմաստնություն, որոնք նրան թույլ են տալիս առաջ մղել Ադրբեջան պետության շահերը։ Այդ իմաստնություններից մեկը հենվում է աշխարհագրական հետևյալ պարզ գիտելիքի ու դրա գործիքայնացման վրա. Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Կովկասում այն մշտապես դարձնում է գերկարևոր Եվրասիայում շահեր ունեցող բոլոր ուժերի համար, հետևաբար Ադրբեջանը միշտ ունենալու է ավելի մեծ հնարավորություններ, քան նույն տարածքը, բնակչությունը, ռեսուրսները ունեցող ցանկացած այլ երկիր։ Սա էլ իր հերթին բերում է արտաքին ու ներքին քաղաքական հարցերում ավելի մեծ ճկունության ու մանևրելու ավելի շատ տարածք։

Ուստի Ի. Ալիևը և Ադրբեջանի քաղաքական վերնախավը գիտեն, որ որքան էլ Թուրքիայի համար գլխաշորի կամ նմանատիպ այլ ցանկացած թեման լինի զգայուն, միևնույն է՝ պաշտոնական Անկարայի համար Ադրբեջանը Կովկասում և դրանից անդին իր ռազմավարական շահերը սպասարկելու գլխավոր հենարանն ու գործիքն են։ Դա շատ ավելի բարձր շահ է, քան գերէմոցիոնալ, բայց միևնույն ժամանակ այս փուլում սահմանափակ նշանակություն ունեցող կրոնական գործոնը։ Չպետք է նաև մոռանալ, որ Ի. Ալիևի համար ամենօրյա ռեժիմում կա առաջնային մեկ խնդիր՝ ապահովել սեփական ընտանիքապետության իշխանության ամրությունը։ Մնացյալ խնդիրներն ածանցյալ են սրանից։ Այս պատճառով էլ վերջին օրերին Ալիևն ու իր թիմը փորձեցին արհեստականորեն սրել թուրք-ադրբեջանական «լարվածությունը»՝ լավ իմանալով թույլատրելիի սահմանները և հնարավորինս «քամելով» դրանից անհրաժեշտ դիվիդենտները։ Կարելի էր ականատես լինել արևելյան դիվանագիտությանն իր ողջ պերճանքով։

Թուրքիայի քաղաքական վերնախավը ևս բավական իմաստուն է՝ հասկանալով Ադրբեջանի կարևորությունն իր սեփական ռազմավարական նպատակների տեսանկյունից։ Ավելին, այս գիտակցությունն արդեն ավելի քան մեկ դար է՝ ինստիտուցիոնալ ճանապարհով փոխանցվում է օսմաններից հանրապետական կառավարիչներին։ Թուրքական քաղաքական մտածողության մեջ Ադրբեջանը հերթական պետությունը չէ. այն թյուրքական նախագիծ է, որը պետք է սնել, պահել ու պահպանել։ Այս տրամաբանությունից ելնելով երեկ նախագահ Էրդողանը աշխատանքից ազատեց իր գլխավոր խորհրդականներից Օքթայ Սարալին, ով մի քանի օր առաջ քննադատել էր Ադրբեջանում դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի մասին որոշումը և որը դարձել էր Ադրբեջանի ու Թուրքիայի միջև որոշակի լարվածության սկզբառիթներից մեկը։ Սա չի նշանակում, որ Ի. Ալիևը ամենազոր գործիչ է։ Առավել ևս՝ չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է իր կամքը թելադրել Թուրքիային։ Ի. Ալիևը քաջ գիտակցում է, որ որքան ինքն է անհրաժեշտ Թուրքիային, այդչափ և ավելին՝ Թուրքիան է անհրաժեշտ Ադրբեջանի պետական կենսունակությունն ապահովելու համար։

Ուստի Ի. Ալիևի տարած «հաղթանակը» լոկալ բնույթ է կրում՝ երկրի ներսում իր իշխանության ամրությունն ապահովելու համար։ Իսկ Թուրքիայի համար սա փոքրիկ, նույնիսկ աննշան մարտավարական քայլ է, որը թույլ է տալիս փոքր զիջումով պահել այն, ինչն ավելի կարևոր է։ Չկա ռազմավարական մակարդակում երկու երկրների տարբերություն։ Դրա համար Ալիևը մի քանի օրից կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին ու կանի այն, ինչ առաջ է մղում Թուրքիան։

Ավելորդ չէ հիշեցնել, որ միամտություն կլինի նաև կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ամենադիտված