Բրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմում
Բլոգոսֆերա
Բրեդ Փիթը բացատրել է, թե ինչու Լեոնարդո Դի Կապրիոն չի վերադառնա Ռիք Դալթոնի դերով «Քլիֆ Բութի հետագա անհաջող արկածները» ֆիլմում։ Լոս Անջելեսի պրեմիերայի ժամանակ դերասանը հայտնել է, որ կարճ մասնակցության գաղափարը քննարկվել է, սակայն այն չափազանց մեծ նախապատրաստություն էր պահանջում:
Փիթի խոսքով՝ Դի Կապրիոյի կերպարի համար անհրաժեշտ կլիներ բարդ հատուկ դիմահարդարում, որի նախապատրաստումը կտևեր մոտ երկու շաբաթ։ Միայն կարճ տեսարանի համար այդ աշխատանքը նպատակահարմար չեն համարել։ Այնուամենայնիվ, նոր ֆիլմում կլինեն Ռիք Դալթոնին նվիրված հղումներ։
Քվենտին Տարանտինոն գրել է սցենարը, իսկ ռեժիսորը Դեյվիդ Ֆինչերն է։ Պատմությունը զարգանում է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի իրադարձություններից ութ տարի անց։ Նոր ֆիլմի ցուցադրությունը IMAX կինոթատրոններում նախատեսված է նոյեմբերի 25-ից, իսկ Netflix-ում՝ դեկտեմբերի 23-ից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի