Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում
Բլոգոսֆերա
Նիկոլաս Քեյջն ու Քրիս Փայնը պատրաստվում են գլխավոր դերերով հանդես գալ «American Epic» նոր դրամատիկ սերիալում։ Deadline-ի տեղեկություններով՝ նախագիծը ներկայացնում է A24 ընկերությունը, իսկ սցենարը գրում է «Գրասենյակը» սերիալից հայտնի դերասան և սցենարիստ Բի Ջեյ Նովակը։
Գործողությունների կենտրոնում Լաս Վեգասն է։ Քեյջը մարմնավորելու է կազինոների ազդեցիկ սեփականատեր Ուայաթ Պասկալին, իսկ Փայնը՝ ԱՄՆ Միջին Արևմուտքից ժամանած բողոքական հովիվ Բիլ Մեսիին։ Նրանց պատմությունը կառուցվում է մի քաղաքում մնայուն ժառանգություն ստեղծելու հավակնության շուրջ, որտեղ ամեն ինչ արագ փոխվում է։
Նախագծով հետաքրքրվել են HBO-ն և Amazon-ը, սակայն այն դեռ գնորդի ընտրության փուլում է։ Փայնը նաև գործադիր պրոդյուսերներից է։ Սերիալի թողարկման հարթակն ու պրեմիերայի օրը դեռ հաստատված չեն, իսկ A24-ը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի