Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան
Բլոգոսֆերա
Մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Կունիցինան մահացել է նոյեմբերի 16-ին՝ 56 տարեկանում՝ կյանքի 57-րդ տարում։ Նրա մահվան մասին հայտնել է նախկին գործընկերը՝ լրագրող Պավել Լոբկովը։ Լուրը հաստատել է նաև «Մոսկվիչ Mag» պարբերականի խմբագրությունը, որի հետ նա երկար տարիներ համագործակցել է:
Լոբկովի խոսքով՝ Կունիցինան սրտի փականի վիրահատությունից հետո բարդություններ է ունեցել։ Մի քանի օր նա գտնվել է դեղորայքային կոմայի մեջ՝ միացված լինելով արյան արհեստական շրջանառությունն ապահովող սարքին։ Հետագայում նրա վիճակը կարճ ժամանակով բարելավվել է, և սիրտը սկսել է ինքնուրույն աշխատել։
Սակայն հեռուստահաղորդավարուհու կյանքը փրկել չի հաջողվել։ ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում Լոբկովը մահվան հավանական պատճառ է նշել սրտի կանգը։
Կունիցինան ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Երիտասարդ տարիներին աշխատել էր մոդելավորող Վյաչեսլավ Զայցևի մոտ։ Հեռուստադիտողներին նա հայտնի էր ՆՏՎ-ի «Նամեդնի» հաղորդման նորաձևության թեմաներով նյութերից, ինչպես նաև «Բարձր նորաձևության արվեստը» և «Շինել №5» հեղինակային նախագծերից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի