Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա
Բլոգոսֆերա
Բրիտանացի շեֆ-խոհարար և հեռուստահաղորդավար Գորդոն Ռեմզին նոյեմբերի 18-ին սեփական աստղն է ստացել Լոս Անջելեսի Հոլիվուդյան Փառքի ծառուղում։
«Hell’s Kitchen», «Kitchen Nightmares» և «MasterChef» նախագծերով հայտնի 60-ամյա Ռեմզիի համար օրը նշանավորվել է նաև ընտանեկան հայտարարությամբ․ նա հայտնել է, որ օրեր անց սպասում են իրենց առաջին թոռնիկի ծնունդին։
Արարողությանը Ռեմզին կատակել է, թե ամեն շաբաթ առավոտյան գալու է իր աստղը մաքրելու և նախաճաշ պատրաստելու։ Հեռուստատեսային կարիերայի գնահատականը համընկել է նրա ընտանիքի սպասվող համալրման հետ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի